Մայիսի 5-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի 10 հասցեում գործող սուպերմարկետի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Ռուստամ Մ.-ին եւ հրավիրել 33-ամյա քաղաքացուհու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.05-ին, թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում Ռուստամ Մ.-ն փորձել է քաղաքացուհու պայուսակից գողություն կատարել, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել եւ բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Նախապատրաստվում են նյութեր:



























