Մայիսի 4-ին Չարբախի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Արտաշիսյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Արշակունյաց պողատայի բնակիչ, 27-ամյա Արման Գ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ մայիսի 2-ին գողացել է Ֆրունզեի փողոցի մի բակում կայանված «ԲՄՎ-ի» կողային հայելիները:

Հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա ապրիլի 30-ի գիշերը գողացել է նաեւ Հովհաննիսյան փողոցում կայանված մի «Մերսեդես-ի» կողային հայելիները:

Այս գողության մասին նախկինում չի հայտնվել:

Երկու դեպքով էլ ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Արման Գ.-ն բաց է թողնվել: Նախապատրաստվում են նյութեր: