Երեւանի Զեյթուն վարչական շրջանում՝ «Ալմաստ» գործարանից ներքև՝ Ավան տանող ճանապարհին 66 համարի երթուղային «Գազելը»  բախվել է սյանը, ինչի հետեւանքով առաջացել է հրդեհ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից:

«Գազելը» գրեթե ամբողջությամբ այրվել է։ Մինչեւ հրդեհի բռնկումը՝ ուղեւորները հասցրել են դուրս գալ մեքենայից։ Մեկ ուղևոր՝ Ս.Հ.-ն (ծնված 2003 թ.), տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն:

Դեպքի վայրում աշխատել է 2 մարտական հաշվարկ, ժամը 20:06-ին հրդեհը մարվել է: