Ծանր թափանցող գանգուղեղային տրավմայով 12-ամյա երեխայի  բարդ վիրահատությունը բարեհաջող ավարտվեց։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը։

«Այսօր Աշտարակ քաղաքում դժբախտ պատահարի հետևանքով գլխի շրջանում ծանր վնասվածք ստացած երեխայի բարդ վիրահատությունը բարեհաջող ավարտվեց: Մնում է լավագույնը հուսալ ու սպասել ... Աստված օգնական ...»,- ասված է նրա գրառման մեջ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 6-ին, Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Նախնական տվյալով՝ ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից,  ընկել է երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և ստացել ծանր թափանցող գանգուղեղային տրավմա։ երեխան տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ։