Մայիսի 7-ին Հայաստանի ԱԳՆ-ում ընթանում է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստը:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը: ԱՄՆ պատվիրակությունը ղեկավարում է պետքարտուղարի փոխօգնական Ջորջ Քենթը:

Նիստի ավարտից հետո տեղի կունենա արդյունքների ամփոփում, փաստաթղթերի ստորագրման արարողություն եւ ճեպազրույց: