Ադրբեջանում Նորվեգիայի դեսպանությունը 2019թ․ մայիսի 16-ից դադարեցնում է իր գործունեությունը։

«Մայիսի 16-ին Ադրբեջանում Նորվեգիայի դեսպանության գործունեության վերջին օրն է։ Մայիսի 20-ից սկսած՝ Ադրբեջանի հետ կապված հարցերով կզբաղվի Թուրքիայում Նորվեգիայի դեսպանությունը, որի նստավայրը Անկարան է»,- հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»՝ հղում կատարելով դեսպանությանը։

Ինչպես հայտնել էին նախկինում, Ադրբեջանում Նորվեգիայի դեսպանությունը փակելու մասին հայտարարվել էր դեռեւս 2018թ․ նոյեմբերին։ «Բաքվում Նորվեգիայի դեսպանության փակումը մեզ մոտ ափսոսանք է առաջացնում, սակայն դա նորվեգական կառավարության որոշումն է»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան։