ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 7-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յոգեշվարա Շանգվանիին։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հնդկական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ամփոփվել են համագործակցության բնագավառում մինչև այժմ կատարված աշխատանքները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել համագործակցությունը ռազմական կրթության, վերապատրաստումների, խաղաղապահության, ռազմական բժշկության և ռազմատեխնիկական բնագավառներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:





























