ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մայիսի 7-ին անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ՌՈ կատարած աշխատանքի արդյունքները: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունում։
Զեկույցներով հանդես են եկել Ռազմական ոստիկանության պետի տեղակալը, շտաբի պետը, ինչպես նաեւ բաժնի պետեր։ Ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման և առաջիկա ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Խորհրդակցության ավարտին Ռազմական ոստիկանության կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և հերթական զինվորական կոչումներով:





























