Առնվազն երեք մարդ մահացել է, տասը մարդ վիրավորվել Գվատեմալայի բանտում հրաձգության հետեւանքով՝ հայտնում է AP-ը։

Ազգային քաղաքացիական ոստիկանության տվյալների համաձայն, երեք զոհվածներն էլ կալանավորվածներ են եղել։ Վաղ առավոտյան սկսված անկարգություններից հետո իշխանությունները չեն կարողացել վերականգնել կալանավորների վերահսկողությունը։ 10 կալանավորներ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։

Ներկայում ուղղիչ գաղութում 4137 կալանավոր կա։