Թուրքիայում տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության հերթական դատավարության ժամանակ մեղադրյալների պաշտպանական ճառը խիստ զարմացրել է դատարանում գտնվողներին։

Թուրքական Birgun-ի փոխանցմամբ՝  բռնաբարության մեջ մեղադրվող 7 անձինք իրենց արարքը արդարացրել են այն հանգամանքով, թե այդ կինը սոցիալիստ էր եւ կանանց միությունների անդամ։  Դատարանը նիստը հերթական անգամ հետաձգել է։

Դատական նիստի ավարտից հետո սկսել է նույն բռնաբարության գործով 2 անչափահաս մեղադրյալի հարցաքննությունը, որն անցել է փակ դռների հետեւում։