Հոլանդիայի Հարլինգեն քաղաքի 63-ամյա բնակչուհին ծննդաբերել է իր առաջնեկին՝ դառնալով Հոլանդիայի ամենատարեց մայրիկը։ Աղջնակին, որին Մեգան են անվանակոչել, կեսարյան հատմամբ լույս աշխարհ է եկել մարտի 21-ին։
Բժիշկների խոսքով, մայրն ու աղջիկն իրենց լավ են զգում։ Երեխան ծնվել է արհեստական բեղմնավորման արդյունքում, հոլանդուհին ամուսնացած չէ եւ միայնակ է ապրում։ Նա խնդրել է չհրապարակել իր անունը։
Նշենք, որ աշխարհի «ամենատարեց» մայրիկը Հնդկաստանի հյուսիսոււմ տեղակայված Ալեւա գյուղի բնակչուհի Ռաջո Դեւի Լոհանն է, նա մայրացել է 70 տարեկան հասակում եւ աղջիկ է ունեցել։ Նավինը նրա առաջնեկն է եղել եւ աշխարհ է եկել արհեստական բեղմնավորման արդյունքում։




























