«Գազպրոմի» տնօրենների խորհուրդը վերընտրել է Ալեքսեյ Միլլերին կոնցեռնի վարչության նախագահի պաշտոնում: Ինչպես հայտնում է «Գազպրոմի» մամուլի ծառայությունը, Միլլերի հետ պայմանագիրը 2011թ. մայիսի 31-ին երկարացվելու է տարի ժամկետով:
49-ամյա Միլլերը ղեկավարում է «Գազպրոմը 2001-ից: Նրա ներկայիս պայմանագիրը ավարտվում է 2011թ.: 2009-ին նա հայտնվել էր ամենաարդյունավետ թոփ-մենեջերների եռյակում` Harvard Business Review-ի վարկածով:
«Գազպրոմը» «Հայռուսգազարդ» ընկերության հիմնական բաժնետերն է:




























