Ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան մարտի 23-ին ժամը 18.50-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 31-րդ կմ-ին դուրս եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նրան համընթաց երթեւեկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, շրջվել է տանիքի վրա:
Կատարվում է քննություն:





























