Քաղաքացի Մխիթարյանից ահազանգ է ստացվել, որ մարտի 23-ին ժամը 17:45-ին իր ավտոմեքենան Սիսիան-Երեւան ավտոճանապարհի 28-րդ կիլոմետրում` Սառնակունք գյուղի մոտ, հայտնվել է ձնաբքի մեջ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչեւ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Սիսիանի ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ճանապարհի երթեւեկելի հատված է դուրս բերվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որում եղել են վարորդը եւ չորս ուղեւորներ` մեկ կին եւ 3 երեխա:





























