ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` գնդապետ Տիրան Խաչատրյանին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին:
ԼՂՀ նախագահի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահի մեկ այլ հրամանագրով` գնդապետ Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար` ըստ պայմանագրի` հինգ տարի ժամկետով:





























