Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ ալ-Սաուդի հետ, հաղորդում է Hurriyet-ը՝ հղում անելով Էրդողանի մամուլի ծառայությանը:
Սաուդյան Արաբիայի թագավորի հետ զրույցի ընթացքում Էրդողանը ցավակցություն է հայտնել՝ կապված թագավորի եղբոր՝ Բանդար բին Աբդուլազիզ ալ-Սաուդի մահվան հետ, որը մահացել է 96 տարեկան հասակում:
Բացի այդ, կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումների եւ երկկողմ կապերի հետ կապված հարցերը:
Ջոնսոնի հետ զրույցի ընթացքում Էրդողանը նրան շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ: Նա նշել է, որ Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերներ են եւ հույս է հայտնել, որ երկկողմ կապերը կզարգանան բոլոր ուղղություններով:



























