ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել է, որ անհամբերությամբ սպասում է Չինաստանի հետ դրական երկխոսությանը:
«Անհամբերությամբ սպասում ենք Չինաստանի հետ մեր դրական երկխոսությանը եւ զգում ենք, որ մեր երկու երկրների ապագան վառ կլինի»,- գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփ հայտարարել է չինական ապրանքների համար նոր մաքսատուրքեր սահմանելու մասին, որոնք ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից:





























