Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքի անդամները երախտագիտության խոսք են ուղղել իրենց աջակցողներից:

«Ես եւ իմ հինգ զավակները` Կարինը, Տարոնը, Վանը, Շուշին եւ Արմենը, մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում այն կազմակերպություններին եւ անհատ քաղաքացիներին, որոնք` արհամարհելով բոլոր հնարավոր վտանգները եւ հետապնդումները եւ դրսեւորելով բացառիկ խիզախություն եւ քաղաքացիական կամք` պաշտպանեցին Րաֆֆիի` մարդու հիմնական  իրավունքները»,- նշել է Րաֆֆի Հովհաննիսյանի կինը` Արմենուհին ու շարունակել. «Իրենց իսկ ձեռքերով Ազատության հրապարակում բարձրացնելով վրանը նրանք վերականգնեցին այն վեհ գաղափարը, որի անունով կոչվում է հրապարակը` ԱԶԱՏՈւԹՅՈւՆ»

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի