Գյումրիում, Կինո «Հոկտեմբերի» հանդիսությունների տանը այսօր` մարտի 25-ին հանդիսավորությամբ նշվելու է Խոսքի ազատության օրը, որն ավանդաբար նշվում է այն օրը, երբ համաժողովրդական հանգանակության եւ զորակցության շնորհիվ հնարավոր եղավ պաշպանել ԳԱԼԱ ՀԸ-ն իշխանությունների աննախադեպ հարձակումից եւ եթերազրկման սպառնալիքից:

Հանդիսության ընթացքում նախատեսվում է իրենց աշխատանքով աչքի ընկած լրագրողների պարգեւատրում եւ հյուրասիրություն:

Հանդիսությունը կսկսվի ժամը 14-ին եւ կապահովվի ուղիղ ինտերնետային հեռարձակում: