Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները,  մարտի 24-ին, ժամը 13.30-ին, թմրամիջոց պահելու եւ իրացնելու կասկածանքով, Շահսուվարյան փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել 49-ամյա Անդրանիկ Մ.-ին եւ 41-ամյա Վիգեն Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Անդրանիկ Մ.-ի մոտ հայտնաբերվել է 1,5 գ, իսկ Վիգեն Պ.-ի  մոտ` 2 գ ափիոնանման զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: