2015 թվականից Վրաստանը կունենա կրթության այնպիսի համակարգ, ինչպիսիք կան Գերմանիայում եւ Ֆրանսիայում: Այս մասին մարտի 25-ին Վրաստանի խորհրդարանում հայտարարել է Վրաստանի Կրթության եւ գիտության նախարար Դիմիտրի Շաշկինը, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
«2011 թվականի սեպտեմբերի 15-ից մտնում է նոր կրթական համակարգ, ինչը մեզ հնարավորություն կտա ստանալ այն, ինչին ձգտում ենք: Իսկ 2015 թվականից արդեն կունենանք այնպիսի կրթական համակարգ, ինչպիսիք իրականացվում են հաջողակ պետություններում»,-ընդգծել է նախարարը:
Նա նաեւ նշել է, որ հին կրթական ծրագիրը որոշակի բաղադրիչներ չի ներառում, ինչը շատ հաճախ թյուրիմացության էր հանգեցնում:





























