Ռուսաստանը մտադիր է իր ձեռքը վերցնել ղարաբաղյան կարգավորման գործընթացը, իսկ այս հակամարտությունն ամենաբարդն է այն բոլոր հակամարտություններից, որ կան հետխորհրդային տարածքում: Այդ մասին «Գոլոս Ռոսիի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների Չորրորդ վարչության տնօրեն Անդրեյ Կելինը:

Հարցին` չկա՞ արդյոք ղարաբաղյան հակամարտության ապասառեցման վտանգ, Կելինը պատասխանել է, թե իսկապես լարվածության աճ, հրաձգությունների հաճախակիացում է  նկատվում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: «Իհարկե, անհանգստանալու հիմքեր կան այն իմաստով, որ որոշակի իրավիճակներում դրանք կարող են վերաճել խոշոր ինչ-որ բանի»,- ասել է նա` հավելելով, որ «իրավիճակն անքան էլ վատ չէ, ինչպես նախկինում էր»:

Ռուսաստանցի դիվանագետը նկատել է, որ ՌԴ նախագահը ակտիվորեն ներգրավված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Նա հիշեցրել է, որ վերջին շրջանում նա արդեն վեց հանդիպում է անցկացրել եւ ծրագրվում են այլ հանդիպումներ: Իսկ այդ հանդիպումներից յուրաքանչյուրի նախապատրաստական աշխատանքներով զբաղվում է անձամբ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, քանի որ նա այստեղ «գաղափարների գեներատորն է»:

«Խոսքը հակամարտության սկզբունքների մշակման մասին է: Խնդիրը կայանում է հետեւյալում. Ժամանակին մշակվել են Մադրիդյան սկզբունքները: Այդ ժամանակներից դրանք բավական փոփոխվել են: Բայց մենք գնում ենք հենց այդ ուղիով, որ ժամանակին առաջարկել են Մինսկի խմբի միջնորդները, այսինքն` Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները: Նրանք առաջին փաթեթն են կազմել:

Այնուհետ մեր ղեկավարները փորձում են կոնկրետացնել եւ բավական արդյունավետ աշխատում են: Դա շատ բարդ աշխատանք է: Իսկապես համատեղ հանդիպումների ժամեր են անցնում, որպեսզի փոքր ձերակերպումները աստիճանաբար մշակվեն: Բայց այդ աշխատանքն, անխոս, անհրաժեշտ է: Այն պետք է պարտադիր կատարվի: Քանի որ, եթե ոչ ոք չանի...»,- հայտարարել է դիվանագետը:

Ինչպես նշել է Կելինը, Ռուսաստանը համադրում է իր աշխատանքը պաշտոնապես լիազորված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ, «քանի որ, ընդհանուր առմամբ, դրանք միջազգային ջանքեր են»:

«Իսկ այժմ այն փուլն է, երբ նախաձեռնությունը պետք է վերցնենք մեր` ռուսական ձեռքը, որպեսզի կողմերին հասցնենք խաղաղ համաձայնագրի: Քանի որ, երբ մշակված են սկզբունքները, սկսվելու է այդ սկզբունքների հիման վրա խաղաղ համաձայնագրի ձեւակերպումը: Իսկ այնուհետ այստեղ հնարավոր են դրական զարգացումներ:

Բայց ինչպես ես նշեցի, կա լարվածություն սահմաններին: Կան բավական ռազմատենչ հայտարարություններ, ընդ որում երկու կողմերից էլ: Եթե այդ էսկալացիան չդադարեցվի, տհաճ տարբերակները լիովին հնարավոր են: Ուստի մենք անում ենք ամեն ինչ, որ նման բան չլինի»,- հայտարարել է դիվանագետը:

Նրա կարծիքով, Թուրքիան եւ Իրանը շահագրգռված են հակամարտության կարգավորման մեջ: «Բազմիցս ջանքեր են գործադրել, որ միանան, ինչ-որ կերպ օգնեն: Բայց բանն այն չէ, թե ով, ավելի ճիշտ, քանի երկիր կմասնակցի միջնորդական գործընթացներին»,- ասել է նա:

Կելինը նշել է, որ ամեն ինչ կախված է հակամարտության կողմերից: «Այսինքն, Հայաստանից եւ Ադրբեջանից: Պետք է, որ այնտեղ հաղթի երկխոսության եւ կարգավորման քաղաքական կամքը: Ուստի, կարող է , որքան քիչ արտաքին կարծիք լինի սեղանին, այնքան հեշտ կլինի երկու երկրների առաջնորդների համար պայմանավորվել; Այժմ մենք հստակ տեսնում ենք, որ նրանք բավական հեշտ են պայմանավորվում Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ»,- ասել է նա:

Կելինի կարծիքով, ՌԴ ղեկավարը հանդես է եկել մի մարդու դերում, ով բավարարում է երկու կողմերին էլ: «Եւ մեր նախագահի դերն ամեն կերպ աջակցում են Մինսկի խմբի մյուս անդամները` եւ Միացյալ Նահանգները, եւ, իհարկե, Ֆրանսիան: Եւ այն, ինչ մենք լսում ենք, միայն մաղթանքներ են. «Խնդրում ենք, շարունակեք»:

Ընդ որում, նա նշել է, թե մեծ լավատեսություն չունի, քանի որ, հավանաբար, այդ հակամարտությունն ամենաբարդն է, որ այն բոլոր հակամարտություններից, որ կան հետխորհրդային տարածքում եւ այն իսկապես կարգավորելը ծայրահեղ ծանր է:

«Կցանկանայինք հուսալ, որ մշակվեին սկզբունքները, եթե իհարկե գերակայությունների փոփոխությունների չլինեն, ինչպես եւ այդ երկրում քաղաքական տրամադրությունների կտրուկ շեղումներ, ինչը եւս հնարավոր է: Հնարավոր է իշխանափոխություն: Երբ իշխանությունը փոխվում է, նա այլ կերպ է նայում արդեն արվածին: Բայց հույս ունենանք, որ դա չի լինի»,- ասել է նա: