ԱՄՆ այցից առաջ խորհրդակցություն հրավիրեցի՝ եւս մեկ անգամ ֆիքսելու կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրները: Այս մասին հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Վարչապետը, մասնավորապես, հիշեցրեց, որ ինքը վերջին 7-8 ամիսների ընթացքում հայտարարել է, որ դժգոհ է կոռուպցիայի դեմ պայքարի մասշտաբներից եւ արդյունքներից:
«Վերոնշյալ խորհրդակցությունը, ըստ էության, այդ տրամաբանության շարունակությունն էր: Եվ քանի որ իրավական համակարգում էական եւ զգալի կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, խնդիր է առաջացել: Մենք ֆիքսեցինք այդ խնդիրներն ու առաջ անցանք»,- ասաց Փաշինյանը:





























