Հոկտեմբերի 1-ից մինչեւ 5-ը ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
«Հայռուսգազարդ»-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ գազակատարարումը ժամանակավորապես կդադարեցվի՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար:
Ի դեպ, գազամատակարարման դադարեցումը սպառողները չեն զգա: «Հայռուսգազարդ»-ից վստահեցրին, որ այդ ընթացքում սպառողները գազ կստանան Աբովյանի գազապահեստարանից կամ Իրան-Հայաստան գազատարից:




























