Գերմանիայի զինված ուժերն ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները կմասնակցեն միջուկային զենքով գաղտնի զորավարժություններին, հաղորդում է DW-ը:

«Անսասան կեսօր» անվանումով մանեւրների շրջանակում ծրագրվում է մշակել կործանիչ-ռմբակոծիչների օգտագործումը, որոնք կարող են հագեցած լինել միջուկային զենքով, հաղորդում է dpa-ն:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն համացանցում հրապարակված լուսանկարները ցույց են տալիս մանեւրներին իտալական ավիացիայի մասնակցությունը:

Բունդեսվերը զորավարժություններին ուղարկել է Panavia Tornado մարտական ինքնաթիռներ: Դրանք տեղակայված են Բյուհելի ավիաբազայում: Գործակալությունը նշում է, որ այդտեղ կարող են պահպանվել նաեւ ամերիկյան B61 ջրածնային ռումբեր: Բացի այդ, գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ միջուկային զենք կարող է գտնվել Իտալիայում, Բելգիայում, Թուրքիայում եւ Նիդեռլանդներում: