Երեկ Կառավարության ընդունած 2010թ. բյուջեն, որ 1.2 տոկոս տնտեսական աճ է նախատեսում, իրատեսական չեմ համարում",- սեպտեմբերի 29-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը։
Նշելով, որ նախատեսվող տնտեսական աճը որեւէ կերպ հիմնավորված չէ, նա կառավարության գործողությունները որակեց իբրեւ «հերթական անլուրջ մոտեցում հարցին, ինչի արդյունքում էլ ծնվել է այդ փաստաթուղթը»: Նրա համոզմամբ, թվերն այդքան էլ կարեւոր չեն, ավելի կարեւորն այն է, թե ի՞նչ տրամաբանությամբ են դրանք հրապարակվում։ Իսկ տրամաբանություն, Վահագն Խաչատրյանի կարծիքով, կառավարության ընդունած 2010թ. բյուջեում չկա, ինչպես եւ չկա հաջորդ տարվա տնտեսական ծրագրի մեջ։ Կան միայն «6 ամիս շարունակ պտտվող խոսակցություններ, թե իբր հակաճգնաժամային ծրագիր է իրականացվում, որի նպատակը պետք է լինի ֆինանսական քաղաքականություն մշակելը, փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցելը եւ այլն։ Բայց այդ ամենը ոչինչ է , քանի որ մենք ապրում ենք Հայաստանում»,- եզրափակեց նա։




























