Թուրքիայում 8 բարձրաստիճան զինվորական ցմահ բանտարկության է դատապատրվել՝ 2016-ի հուլիսին ռազմական հեղաշրջման անհաջող փորձ կազմակերպելու մեղադրանքով, հաղորդում է Anadolu-ն:

Նախկին գեներալները դատապարտվել են Թուրքիայի սահմանադրական կարգը տապալելու փորձի համար:  

Ձախողված հեղաշրջման պահից սկսած բանտարկության են դատապարտվել հարյուրավոր զինվորներ, բարձրաստիճան զինվորականներ:

Թուրքական իշխանությունները Գյուլենի հետ կապ ունենալու պատրվակով ձերբակալել են  ավելի քան 77.000 մարդու, 150.000 քաղաքացիական ծառայողներ, դատավորներ, ոստիկաններ, լրագրողներ, գիտնականներ, դասախոսներ եւ զինվորականներ հեռացվել են աշխատանքից: