Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարանում այսօր` ապրիլի 11-ին, ժամը 14-ին կշարունակվի ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» խմբագրություն ՍՊԸ-ի գործով դատական հերթական նիստը: Ինչպես ավելի վաղ հայտնել է  NEWS.am-ը, ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել օրաթերթին` իր պատիվն ու  արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար: Նրան վիրավորել է «ստիլյագ»  եւ «էն լակոտը» արտահայտությունները, որոնք տեղ են գտել օրաթերթի հրապարակումներից մեկում:

Հայցադիմումի համաձայն Տիգրան Արզաքանցյանը պահանջում է «Երկիր»-ի խմբագրությունից  բռնագանձել 3 000 000 դրամ գումար,  ինչպես նաեւ 568 000 դրամ փաստաբանական եւ դատական ծախսերի համար: