Ոստիկանության Տավուշի բաժնում մարտի 14-ին հաղորդում էր ստացվել, որ Այգեձոր գյուղի բնակիչ, 35-ամյա Աշոտ Երեմյանը մարտի 5-ի առավոտյան ավանակով ուղեւորվել է հայ-ադրբեջանական սահմանային գոտուց մոտ 700-800 մետր հեռավորության վրա գտնվող հանդամաս՝ անասնակեր տեղափոխելու, սակայն նա տուն չի վերադարձել, իսկ ավանակին զինվորականները հայտնաբերել են սահմանային գոտում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 11-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Այգեձոր գյուղի «Մանուկ» կոչվող սարամասում հայտնաբերել է Ա. Երեմյանի դիակը՝ դեմքի մասում վայրի թռչունների ճիրաններից առաջացած քերծվածքների հետքերով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են: