Ստացվել է դեռեւս փետրվարի 27-ին գանգուղեղային փակ վնասվածքով, գանգուղեղային կոտրվածքով եւ գանգուղեղի սալջարդով բուժօգնության դիմած 31-ամյա Միքայել Դանիելյանի մահվան վերաբերյալ փորձագետի եզրակացությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 27-ին, ժամը 00.10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ գանգուղեղային փակ վնասվածքով, գանգուղեղային կոտրվածքով եւ գանգուղեղի սալջարդով իրենց մոտ բուժօգնության է դիմել 31-ամյա Միքայել Դանիելյանը: Նրա կինը մեկնած օպերատիվ խմբին հայտարարել էր, որ ամուսինը նշված վնասվածքներն ստացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ վայր ընկնելու հետեւանքով:

Մարտի 3-ին, ժամը 17.15-ին, Մ. Դանիելյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել էր:

Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:

Ապրիլի 11-ին ստացվել է փորձագետի եզրակացությունը, ըստ որի` Մ. Դանիելյանի մահը վրա է հասել գլխուղեղի կենսականորեն կարեւորագույն ֆունկցիաների խանգարումից, փակ գանգուղեղային վնասվածք ստանալու հետեւանքով:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: