Քիչ առաջ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան տեղափոխվեց հանցագործ աշխարհում հայտնի, «օրենքով գող» Գեւորգ Մելիքյանը` մականունը «Օշականցի Գեւորիկ»:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գեւորգ Մելիքյանին դատարան էին ուղեկցում Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչության (6-րդ վարչություն) աշխատակիցները: Այս պահին ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչի միջնորդությամբ, դատարանի երկրորդ դահլիճում տեղի է ունենում դռնփակ դատական նիստը, որը նախագահում է դատավոր Մխիթար Պապոյանը:
Քննչական մարմինը դիմել է դատարան, որպեսզի «օրենքով գող» «Օշականցի Գեւորիկի» նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը:
Այս պահին դռնփակ դատական նիստը շարունակվում է:





























