Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Էնգելսի փողոցի Ա.Մովսիսյանին պատկանող թիվ 116 տան վրա հարակից սարից ապրիլի 12-ի ուշ երեկոյան քար է գլորվել-ընկել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղում պարզվել է, որ մոտակայքում գտնվող ժայռից (130մ բարձրությունից) ժայռաբեկոր է պոկվել եւ գլորվելով վնասել է տանը կից կառուցված շինության (ծառայել է որպես բաղնիք) տանիքը եւ պատը:
Զոհեր եւ վիրավորներ չկան:





























