Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ոստիկանության օրվա առթիվ, մի շարք ոստիկանների պարգեւատրելու մասին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք պարգեւատրվել են ծառայողական պարտականությունները կատարելիս` մարդկանց կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ցուցաբերած անձնական խիզախության եւ մասնագիտական բարձր պատրաստվածության համար:

ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Նոր Նորքի բաժնին կից պետական պահպանության վարչության պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Միքայել Նորիկի Հովսեփյանը պարգեւատրվել է Արիության մեդալով:

Մարտական ծառայության մեդալով պարգեւատրվել են`

ՀՀ ոստիկանության շտաբի ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Վահե Յուրիի Աթաբեկյանը,
ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ավագ տեսուչ-հերթապահ, ոստիկանության փոխգնդապետ Հարություն Ավետիսի Ավետիսյանը,
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ազատի Գեւորգյանը,
ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի ավագ օգնական, փոխգնդապետ Արթուր Ռաֆիկի Հարությունյանը,
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Նորիկի Հարությունյանը,
ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Աբովի Հովհաննիսյանը,
ՀՀ ոստիկանության մարտական & ֆիզիկական պատրաստականության բաժնի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդգես Արտաշեսի Մազայանը,
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնին կից պետական պահպանության բաժանմունքի ոստիկանության դասակի ոստիկան, ոստիկանության ավագ Սամվել Գուրգենի Միքայելյանը,
ՀՀ ոստիկանության ակադեմիայի կուրսի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Գրիգորի Մխիթարյանը,
ՀՀ ոստիկանության Եր&ան քաղաքի վարչության ժամանակավոր պահման ընդունիչ մեկուսարանի կրտսեր տեսուչ-բուժակ, ոստիկանության ավագ ենթասպա Սարգիս Ժորայի Մկրտչյանը,
ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա Մուրադ Գարեգինի Մուրադյանը,
ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնին կից պետական պահպանության վարչության պահպանության բաժնի դասակի հրամանատարի օգնական, ոստիկանության ենթասպա Վասիլ Գուրգենի Պողոսյանը,
ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ահարոն Գրիշայի Փաշինյանը,

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգեւատրվել են`

ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գեւորգ Ռուբենի Խաչատրյանը,
ՀՀ ոստիկանության կապի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բենիկի Խառատյանը,
ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աղասի Ջահանի Կիրակոսյանը,
ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Մարտունի Մինասյանը,
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Համբարձում Գեւորգի Տոնոյանը: