Երևանում բերման են ենթարկել «ՎԵՏՕ»  հասարակական-քաղաքական շարժման ղեկավար  Նարեկ Մալյանին, որը Հայաստանում հայտնի է հակասորոսական պայքարով: Այս մասին գրել է Interfax-ը:

Ռուսական գործակալությունը նշել է, որ Ն. Մալյանը Սորոսի «Բաց հասարակություն հիմնադրամի» դեմ  պայքարով է զբաղվում: 

Հրապարակման մեջ հիշատակվում է նաև Նարեկ Մալյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին, որը հրապարակվել է Facebook սոցիալական ցանցում: