ՍԴՀԿ-ն շնորհավորում է Հայ ժողովրդին ՀՀ ԶՈՒ կազմավորման 28-րդ ամյակի կապակցությամբ։

«Հայոց բանակն է Հայ ժողովրդի ազատության, անվտանգության երաշխավորը, հայկական պետականության ակունքը եւ բոլորիս պարտականությունն է, որ այն միշտ լինի տարածաշրջանի ամենամարտունակը։

Այս օրերում մեր պարտքն է Հայկական բանակը զորացնել առավել ու առավել, ժառանգություն ունենալով նրա հինգհազարամյա փորձն ու պատմությունը։ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կանգնած է Հայոց բանակի շարքերում։ Շնորհավոր տոնդ Հայրենիքի պաշտպան»,-ասված է շնորհավորական ուղերձում: