Կատարի նոր վարչապետ է նշանակվել շեյխ Խալիդ իբն Խալիֆա իբն Աբդել Ազիզ ալ Թանին, որը մինչ այդ գլխավորում էր Կատարի կառավարիչ, էմիր Թամիմ իբն Խամադ ալ Թանիի գրասենյակը, ասվում է կառավարության կայքում, տեղեկացնում է AFP-ն։
Նոր վարչապետը ստանձնելու է նաեւ ներքին գործերի նախարարի լիազորությունները։ Նրա երդման արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի վաղ առավոտյան Դոհայի կենտրոնում։
Լոնդոնի Թագավորական քոլեջի տարածաշրջանային փորձագետ Անդրեաս Քրիգը Կատարի կառավարության նոր ղեկավարին անվանել է «էմիրի ամենավստահելի խորհրդականներից մեկը»։ «Աբդուլա բին Նասերն արդեն որոշ ժամանակ հասկանալ էր տալիս, որ ցանկանում է հրաժարական տալ։ Եվ ես կարծում եմ, որ նրանք շատ հարմար փոխարինող են գտել»։





























