National Interest ամսագիրը նշել է 5 սուզանավերի մասին, որոնք կարող են 30 րոպեում աշխարհը ոչնչացնել:

Հստակեցվում է, որ այս սուզանավերից երեքը ռուսական են, եւս երկուսը՝ ամերիկյան, փոխանցում է Gazeta-ն: 

Պարբերականի տեղեկություններով՝ դրանք կա՛մ արդեն Ռուսաստանի եւ ԱՄՆ ՌԾՈՒ-ների սպառազինության մեջ են, կա՛մ շուտով շահագործման կհանձնվեն:

Այսպես՝ վարկանիշի մեջ են մտել 955 «Բորեյ» նախագծի ռուսական սուզանավերը, 667ԲԴՌՄ «Դելֆին» նախագծի սուզանավերը եւ 885М «Յասեն-Մ» նախագծի սուզանավերը: Հեղինակի խոսքով՝ վերջինները կարող են ԱՄՆ արեւելյան ափին հասնել 2 հազար կմ հեռավորությամբ եւ այդ հեռավորությունից խոցել թիրախները ընդհուպ մինչեւ Մեծ լճեր:

Այս ցանկում Միացյալ Նահանգների սուզանավերից նշվում են «Օհայո» տիպի սուզանավերը եւ «Կոլումբիա» տիպի նոր սուզանավերը: