Բաքվում տեղի է ունեցել դաժան սպանությունը:

Ինչպես հայտնում է minval.az-ը, կինը կախվել է այն բանից հետո, երբ սպանել է երկու մանկահասակ թոռներին:

Ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 29-ին: Բնակարանում հայտնաբերվել են 6-ամյա Ալսու Պիկուլոյի եւ 2 տարեկան Մարատ Պիկուլոյի մարմինները՝ բռնության նշաններով, ինչպես նաեւ նրանց տատիկի՝ 1963 թվականին ծնված Նինա Ալլահվերդիեւայի մարմինը:

Հարուցվել է քրեական գործ: Նինա Ալլահվերդիեւան, ենթադրաբար, նախ թոռներին խեղդել է պարանով, այնուհետեւ կախվել է: