Հայաստանի ԱԻՆ-ում հունվարի 30-ին, ժամը 22:10-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 67 շինության մոտակայքում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նար-Դոսի փողոցի 14-րդ հասցեում գտնվող չբնակեցված վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:38-ին, մարվել՝ 23:13-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ):