Տնտեսական ակտիվության ցուցանիշով դեկտեմբերը գերազանցել է տարվա ռեկորդները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Վիճակագրության կոմիտեն հրապարակեց 2019թ. դեկտեմբերի Տնտեսական ակտիվության ցուցանիշը:

Ըստ այդմ՝ դեկտեմբերը գերազանցել է տարվա բոլոր ռեկորդները, ապահովելով 10.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ:

Ընդ որում, արտահանումն աճել է 13 տոկոսով:

- Ծառայությունները՝ 11.6 տոկոսով:

- Արդյունաբերությունը՝ 6.4 տոկոսով:

- Շինարարությունը՝ 4.9 տոկոսով։

- Աշխատավարձերը՝ 5.4 տոկոսով:

Տարվա արդյունքները ավելի ռեկորդային են: Կներկայացնեմ ավելի ուշ»: