Ուրբաթ օրը ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ դեմ է քվեարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամաբ իմպիչմենտի շրջանակներում վկաների հարցաքննմանը, հայտնում է Reuters-ը:

 

Մի շարք կարևոր վկաների կողմից ցուցմունքների արգելափակմանը կողմ է քվեարկել Սենատի 51 անդամ, 49 անդամ` դեմ: Հանրապետական կուսակցության կողմից վերահսկվող Սենատի այս որոշման արդյունքում, մասնավորապես, իմպիչմենտի ընթացակարգի շրջանակներում ցուցմունքներ չի կարող տալ Թրամփի` ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զոն Բոլթոն, ինչի մասին պնդում էր Ներկայացուցիչների պալատը, որի մեծ մասը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն են:

 

Ավելի վաղ, Զոն Բոլթոնը պաշտոնապես հայտնել էր ԱՄՆ նախագահի նկատմամբ իմպիչմենտի շրջանակներում Սենատում ցուցմունքներ տալու իր պատրաստակամության մասին:

 

Հիշեցնենք, որ դատավարության մեկնարկի համար պատճառ էին հանդիսացել Թրամփի կողմից հուլիսյան հեռախոսազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում գործադրելու մասին ենթադրությունները, որի նպատակն էր համոզել Կիևեին օգնել ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարին 2020 թվականին երկրորդ ժամկետում ընտրվելու գործում: Ըստ ԱՄՆ առաջնորդի քաղաքական հակառակորդների` հանրապետական ​​Թրամփը փորձել է համոզել Զելենսկուն սկսել Հանթեր Բայդենի (ԱՄՆ նախկին փոխնախագահի որդու)` Ուկրաինայում ծավալած գործունեության հետաքննությունը` Կիևին ֆինանսական և ռազմական օգնություն տրամադրելու դիմաց: Թրամփի դեմ մեղադրական եզրակացության երկու հոդվածները դեմոկրատների կողմից հաստատվել էին դեկտեմբերի 18-ին: