Հայաստանի գյուղատնտեսական ոլորտը զարգացնելու նպատակով ապրիլի 21-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելու «PUM Նիդեռլանդներ» հիմնադրամի եւ Ագրոզբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի (CARD) միջեւ:
«PUM Նիդեռլանդներ»-ի կողմից հուշագիրը կստորագրի հիմնադրամի ներկայացուցիչ ավագ գործադիր տնօրեն Արթուր Մատիյս վան Պրաագը, իսկ CARD-ի կողմից ` նրա տնօրեն Գագիկ Սարդարյանը:
Հուշագրի ստորագրման նպատակն է նպատակային եւ արդյունավետ աջակցություն ցուցաբերել ՓՄՁ-ներին, ֆերմերներին եւ ֆերմերային կոոպերատիվներին:
Երկու կազմակերպություններն էլ նպաստում են գյուղատնտեսության եւ սննդի վերամշակման արտադրության ավելացված արժեքի բարելավմանը՝ տեղական եւ միջազգային շուկայի պահանջարկի համաձայն վերապատրաստման, տեխնիկական աջակցության եւ ցուցադրական նախագծերի միջոցով:
Ավելի քան 30 տարի է, PUM Նիդեռլանդներ ավագ փորձագետները կամավոր հիմունքներով իրականացնում են փորձի ու գիտելիքների փոխանակում գործարարների հետ ամբողջ աշխարհով մեկ:
CARD-ը հայկական անկախ հիմնադրամ է, որ հանձն է առնում դառնալ գյուղատնտեսական ծառայություն մատուցող առաջնային կազմակերպությունը Կովկասում՝ ապահովելով Հայաստանի եւ Կովկասի գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի զարգացումը: CARD-ը օժանդակում է ֆերմերային տնտեսություններին եւ ագրոբիզնեսներին սննդամթերքի մարքետինգի եւ հարակից արտադրանքների արտադրության եւ եկամուտների մեծացման հարցում:





























