Ահազանգ է ստացվել, որ ապրիլի 16-ի առավոտյան Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 61 շենքի 7-րդ բնակարանի բնակչուհի, 82-ամյա Թամարա Բաղդասարովան, գտնվում է անօգնական վիճակում եւ չի կարողանում բացել դուռը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի պարամեդիկ-փրկարարները:

Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, ննջարանում անօգնական ընկած վիճակում հայտնաբերվել է  Թ.Բաղդասարովան, որին պարամեդիկները ցուցաբերել են առաջին բուժօգնություն: