Ավստրիայում պատրաստել են աշխարհի ամենաբարձրահասակ ձնեմարդուն։ Դրա բարձրությունը կազմում է 38,04 մ, որի համար պահանջվել է 800 տոննա ձյուն։ Այն կանգնեցվել է ավստրիական դաշնային Շտիրիա հողում եւ ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է Mignews-ը։
Ռիզի անունով ձնեմարդուն պատրաստել են լեռնադահուկային Ռիզներալմ հանգստավայրում, որը ոչ միայն այդ վայրի անունն է, այլեւ գերմաներեն Riese՝ «հսկա» բառից է։ Այնուամենայնիվ, ձնեմարդն այնքան էլ ստանդարտ չէ՝ այն որովայն չունի եւ գլխին մետաղյա ցիլինդր է։
Ռիզիին սկսել են պատրաստել դեռեւս 2019 թվականին՝ երկու ձնային գնդացիրների օգնությամբ, որոնցով ձյուն են լցնում լեռնադահուկային վայրերում։ Դրա ստեղծման համար ծախսվել է 60 000 եվրո։ Նախկինում համաշխարհային ռեկորդը պատկանում էր ամերիկյան Մեն նահանգին, որտեղ պատրաստվել էր 37,21 մ բարձրությամբ ձնեմարդ։




























