Ապրիլի 17-ին ոստիկանության Սեւանի բաժին է դիմել 34-ամյա  Արման Շ.-ն եւ հայտնել, որ ապրիլի 1-ից  17-ն ընկած ժամանակահատվածում, մուտքի դռան ապակին կոտրելով, իր տնից գողացել են DVD նվագարկիչ, 18 սկավառակ, շախմատ եւ խոհանոցի սպասք` պատճառելով շուրջ 150.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 14-ամյա մի պատանի, որը ստորագրությամբ հանձնվել է ծնողներին:

Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: