Բարմենի միջազգային օրը (International Bartender's Day) մասնագիտական տոն է, որը մի շարք երկրներում նշվում է փետրվարի 6-ին, գրում է Calend.ru-ն։

Տոնի ամսաթիվը պատահական չի ընտրվել՝ փետրվարի 6-ին նշվում է սուրբ Ամանդի օրը (St. Amand կամ Amandus)։ Նա քրիստոնեական մեծ առաքյալներից մեկն էր եւ համարվում էր գինեգործների, գարեջրագործների, առեւտրականների, ռեստորատորների եւ բարմենների (bartenders) հովանավորը։ Այդ պատճառով սուրբ Ամանդի օրը շատ երկրներում դարձել է բարմենների եւ ռեստորանատերերի մասնագիտական տոն։

Սուրբ Ամանդը հայտնի է եղել Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ֆլանդրիայի գինեգործական տարածաշրջանները ավետարանչականացնելու գործունեությամբ։

Որպես կանոն, խմելու եւ զվարճանալու հաստատություններում այդ օրը անցկացվում են բարմենների բազմապիսի մրցույթներ, «գինովցած» պարեր, «գինու» վիկտորինաներ, կոկտեյլների համտեսումներ։