Մոտավորապես 6 տարվա ընթացքում, վրացական էներգետիկ շուկայում ռուսական կազմակերպությունների բաժնեմասը զգալիորեն կկրճատվի: Այս մասին վրացական «Պիրվելի» գործակալության հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է էներգետիկայի ոլորտի փորձագետ Լիանա Ջերվալիձեն, հավելելով, որ Վրաստանի կառավարության այս մարտավարության մեջ վտանգ չի տեսնում:
«Ներկայումս Թբիլիսիի էներգետիկ սպասարկումը Ռուսաստանի ձեռքում է, սակայն ինչ վերաբերում է նոր հիդրոէլեկտրոկայանների կառուցմանը, ապա այստեղ ներկայացված են հիմնականում տարբեր` ոչ ռուսական կազմակերպություններ: Վրաստանի կառավարությունը, ինչպես նաեւ էներգետիկայի նախարարությունը առավելապես ձգտում է իրականացնել ներդրողների դիվերսիֆիկացիա: Եվ, երբ արդեն սկսված բոլոր ծրագրերն ավարտվեն, որը կտեւի մոտ 6 տարի, ռուսական մանսաբաժինը էներգետիկ ոլորտում զգալիորեն կնվազի»,-պարզաբանել է փորձագետը:




























