Ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ա.Մանուկյանի փողոցում ապրիլի 18-ի վաղ առավոտյան ավտոմեքենա է շրջվել եւ առկա է գազի արտահոսք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում Ռ.Գալստյանի վարած BMW-520 մակնիշի 26 ԼՍ 320 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, շրջվել եւ ընկել է գետնանցման մեջ: Մինչեւ ավտոմեքենայի քարշակելը փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն: