Ահազանգ է ստացվել, որ այսօր` ապրիլի 19-ի գիշերը հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի թիվ 51 հասցեում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.40-ին, մարվել`04.52-ին:

Այրվել է Ս.Ստեփանյանի մթերային խանութը` 7 քմ մակերեսով: