Արարատի մարզի Գետափնյա գյուղի ոռոգման առվի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ապրիլի 18-ի առավոտյան ջրալցվել է մի քանի տուն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հորդառատ անձրեւների հետեւանքով Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի կոյուղաջրերի ցանցում կտրուկ բարձրացել է ջրի մակարդակը եւ չունենալով բավարար թողունակություն՝ կոյուղաջրերը մեծ քանակությամբ լցվել են ոռոգման առուն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոռոգման առվից ավտոկռունկով դուրս են բերվել երկաթբետոնե խոշոր տրամաչափի 2 խողովակներ, որոնք իրենց հերթին պատճառ էին հանդիսանում ջրի մակարդակի բարձրացմանը:
Ընդհանուր առմամբ ջրալցվել են 9 տուն եւ հարակից տնամերձ հողամասեր: Նույն օրը ջրի մակարդակն իջել է:





























